ՌԴ Իժևսկ քաղաքում բնակելի շենքում փլուզում է եղել։ Բարձրահարկ շենքի մի մասը փլուզվել է առաջինից մինչև իններորդ հարկ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների մեկ զոհ կա, տուժածները հոսպիտալացվել են։ Նախնական տվյալների համաձայն, փլուզման պատճառը գազի պայթունն է:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։