Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման անհրաժեշտությամբ կա։ Այս մասին նախագիծը գործադիրի նիստի ժամանակ ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Էլեկտրոնային հսկողության միջոցները կիրառվում են 3 տարբեր փուլերում՝ մինչդատական վարույթի, դատական վարույթի և պատժի կատարման ընթացքում։
« Նախագծում նախատեսված է, թե՛ կարգը, ինչպես է այն կիրառվում, թե՛ ֆինանսավորման կարգը։ Ընդ որում նախատեսված է, որ ֆինանսավորումը կարող է իրականացվել թե՛ պետբյուջերի, թե՛ շահառուի հաշվին։ Իսկ թե ով պետք է ֆինանսավորի՝ որոշում է դատարանը՝ հաշվի առնելով շահառուի գույքային դրությունը։ Սարքերը 2 տեսակ են, սարքեր՝ որոնք աշխատում են ռադիոալիքների միջոցով և սարքեր, որ աշխատում են գլոբալ տեղորոշման համակարգով՝ GPS-ի միջոցով։ Ռադիոալիքներով սարքերն օգտագործովում են, երբ անհրաժեշտ է, որ անձը չլքի բնակության վայրը, մյուս բոլոր դեպքերում, երբ սահմանափակված են որոշակի վայրեր այցելելը անձի կողմից, և այլն»,-ներկայացրեց Դավիթ Հարությունյանը։
Գները մոտավորպես արժեն՝ ռադիոալիքների միջոցով աշխատող սարքերը օրական կկազմեն 2000 դրամ, իսկ GPS-ով՝ մոտ 1400 դրամ։