Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
Մրցակցության սկզբունքի կարևոր նախապայմաններից է կողմերի հավասարությունը:
Ինչ ենք հասկանում հավասարություն ասելով:
«Պետք է նկատի ունենալ, որ հավասարություն ասվածը չի նշանակում, որ կողմերը պարտադիր պետք է գտնվեն նույն հարթության վրա. օրենսդրի կողմից տրված հավասար հնարավորություններ սահմանումը ենթադրում է նման հնարավորությունների իրական պայմանների ապահովում, իսկ թե ինչպես կօգտվի անձն իրեն ընձեռնված հնարավորություններից և միջոցներից, դա արդեն կախված է յուրաքանչյուր անձի գիտելիքներից, հմտություններից և սուբյեկտիվ ու օբյեկտիվ այլ պատճառներից»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net