Ինչպես գիտենք, քաղաքացիական հայցով պատասխանողը, ստանալով հայցադիմումի օրինակը և այն վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, պարտավոր է երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
.
Ի՞նչ պետք է նշել հայցադիմումի պատասխանում և արդյո՞ք այն չներկայացնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ կողմի համար:
.
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
.
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
.
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
.
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
.
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում,
.
2) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Պատասխանի հետ պատասխանողը պետք է ներկայացնի նաև`
.
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին.
.
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
.
Պատասխանը կամ նրա ներկայացուցիչը պետք է ստորագրի պատասխանողը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
.
Ինչ վերաբերում է բացասական հետևանքներ առաջացնելուն, ապա պետք է նշել, որ պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
.
Աղբյուրը` Իրավաբան.net