Եթե քաղաքացիական գործը վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ

Որպես կանոն, քաղաքացիական հայցը հարուցվում է այն դատարան, որի վարչական տարածքում գտնվում է պատասխանողի և/ կամ պատասխանողների բնակության (գտնվելու) վայրը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 82):
.

Իսկ եթե հայցը ներկայացվել է այլ դատարան և սխալմամբ ընդունվել վարույթ:
.

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86 հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետի` դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության, եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ: Այդ մասին դատարանը կայացնում է որոշում:
.

Վերը նշված նորմերի համակարգված վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացության, որ գործն ըստ ընդդատության կարող է ուղարկել միայն գործի փաստերով հաստատված ներքոհիշյալ էական հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում: .

Այսպես.
.

– իրականում պատասխանող ֆիզիկական անձանց փաստացի բնակության վայրն ի սկզբանե` հայցադիմումը ներկայացնելու ու այն դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահին, ընդգրկված չէր տվյալ դատարանի դատական տարածքում,
.

– իրականում պատասխանող ֆիզիկական անձանց փաստացի բնակության վայրը հայցադիմումը ներկայացնելու ու այն դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահին ընգրկված էր այլ դատարանի դատական տարածքում,
.

– պատասխանողները փաստացի բնակվում են այն դատարանի դատական տարածքում, որին ըստ ընդդատության պետք է հանձնվի գործը:
.

Ընդ որում, դատարանի ցանկացած եզրահանգում պետք է լինի պատճառաբանված` հիմնված միմիայն գործով ձեռք բերված և գործում առկա փաստական տվյալների` ապացույցների վրա:
.

Դատարանը որոշում է կայացնում գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության և համադրման արդյունքում` պահպանելով գործին պատասխանողների մասնակցությունն ըստ օրենսդրի կողմից սահմանված կարգի` կոնկրետ այն դատարանում, որի սպասարկման վարչական տարածքում էլ գտնվում են պատասխանողների փաստացի բնակության վայրի հասցեները:
.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել