Հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստի ուժով: Սակայն ստեղծարար գործունեության ոչ բոլոր օբյեկտներն են, որ հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտ:
.
Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`
.
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.
.
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).
.
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
.
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.
.
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.
.
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։
.
Աղբյուրը` Իրավաբան.net