Ովքե՞ր են «երջանկություն որոնողները» և մի՞թե երջանկություն որոնելը հանցագործություն է

Ծովահենները ծովային խուլիգաններ են:

. 

Ռուսերեն և անգլերեն լեզուներով նշված հանցագործներին անվանում են Пира́т /Pirate: Նշված բառն ունի լատինական ծագում, առաջացել է լատիներեն (pirata) բառից, ինչն էլ իր հերթին առաջացել է հունական πειρατής, բառից, որն ունի նույն արմատը, ինչ πειράω (փորձարկել) բառը:

 .

Այսպիսով, ծովահեններին այլ կերպ կարելի է բնութագրել որպես «երջանկություն որոնողներ»:

 .

Ծովահեններն ունեն իրենց խորհրադանիշ դրոշը, որի վրա պատկերված է կմախք և դրան հանդիպելը հուշում է մահվան մասին:

.

Հայաստանի Հանրապետությունը թեև իր աշխարհագրական դիրքի պատճառով չունի ելք դեպի ծով, բայց և այնպես ՀՀ դրոշի տակ նավարկող նավերն այլ նավահանգիստներից դուրս են գալիս բաց ծով:

.

Սա է երևի պատճառը, որ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է ծովահենությունը` որպես առանձին հանցակազմ:

.

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 220 հոդվածի` ուրիշի գույքին տիրանալու նպատակով ծովային կամ գետային նավի վրա հարձակվելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

.

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել