Ինչպես ցանկանած աշխատանք, փաստաբանական գործունեությունը ևս ենթակա է վարձատրման, սակայն հաշվի առնելով փաստաբանական գործունեության հանրային մեծ նշանակությունը` օրենսդրությունը նախատեսել է իրավաբանական օգնության տրամադրումը պետական միջոցների հաշվին:
.
Վերջինս նշանակում է, որ բավարար ֆինանսական միջոցներ չունեցող անձիք կարող են ազատվել իրավաբանական օգնության դիմաց վճարելու պարտականությունից:
.
Անվճար իրավաբանական օգնության տրամադրումն ապահովում է ՀՀ փաստաբանների պալատը` հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով:
.
Հանրային պաշտպանի գրասենյակը, բացառությամբ քրեական գործով կասկածյալին կամ մեղադրյալին իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերի, անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հետևյալ անձանց`
.
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին.
.
2) 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին.
.
3) դատապարտյալներին.
.
4) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի անդամներին.
.
5) Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին.
.
6) գործազուրկներին.
.
7) միայնակ բնակվող կենսաթոշակառուներին.
.
8) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց.
.
9) փախստականներին.
.
10) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացածներին.
.
11) անվճարունակ այն ֆիզիկական անձանց, որոնք իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի տվյալներ են ներկայացնում: Այս առումով, անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որը չունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց:
.
«Ուստի նշենք, որ սույն հոդվածի 1-2-րդ, 4-5-րդ և 7-10-րդ կետերը ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ, 6-րդ և 11-րդ կետերը` 2014 թվականի հունվարի 1-ից:
.
Նշենք նաև, որ անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերում են նաև ոչ առևտրային կազմակերպությունները, մասնավորապես` հաշվի առնելով կոռուպցիայի մեծ վտանգավորությունը ՀԵԻԱ-ն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործարկում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրը, որի շրջանակներում բոլոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործերի համար քաղաքացիներին տրվում է անվճար իրավաբանական օգնություն», -այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net