Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ իրականացնել մաքսային ձևակերպման համար

Որպես կանոն, Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող կամ դրանց անմիջական փոխադրումն իրականացնող անձը, օրենքով սահմանված մաքսային գործի հետ կապված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձինք կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ անհրաժեշտ լիազորություններ ունեցող այլ անձինք, մաքսային մարմնի պահանջով, պարտավոր են իրականացնել փոխադրում, կշռում կամ ապրանքի քանակի որոշման հետ կապված այլ միջոցառումներ, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորման վնասվածքների վերացում, փաթեթների բացում, փաթեթավորում կամ վերափաթեթավորում, մաքսային պահեստների և մաքսային հսկողության ներքո այլ այնպիսի տարածքների բացում, որտեղ կարող են գտնվել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ:

.

Մինչև մաքսային ձևակերպումների ավարտը վերը նշված գործողությունները կարող են իրականացվել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ:
.
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել