Ո՞րն է մարդասիրության սկզբունքի էությունը քրեական իրավունքում

Հասարակական կենսագործունեությունը և մարդկային գոյությունը անհնար է առանց հանդուրժողականության և մարդասիրության սկզբունքի առկայության, որը պետք է դրսևորվի մարդկային գործունեության բոլոր ոլորտներում: Բացառություն չի կազմում նաև հանցանք գործելու համար պատժի նշանակման և դրա օրենսդրական կարգավորման ոլորտը:

.

ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածում ամրագրված է մարդասիրության սկզբունքը որպես կարևորագույն սկզբունքներից մեկը:

.

«Մարդասիրության սկզբունքի էությունը քրեական իրավունքում կայանում է հետևյալում.

.

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն,

.

2. ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

. 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել