Քիչ առաջ Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները գտնվում էին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել էր աչքերը և հացադուլ հայտարարել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հանդիպել են Հայկ Գալստյանին: Վերջինս նրանց հայտնել է, որ երեկ երեկոյան նա քանդել է աչքերի կարերը և դադարեցրել հացադուլը: Միաժամանակ նշել է, որ քրեակատարողական հիմնարկից բողոքներ չունի:
Չնայած դատապարտյալը դադարեցրել է հացադուլը, սակայն Մարդու իրավունքների պաշտպանին իր խնդրի կապակցությամբ դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net