Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ԺՀՄԻԳ-ը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ամենամեծ հաստատությանª Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեությունը նվիրված է ժողովրդավարության և մարդու իրավունքները ճանաչող ու հարգող մշակույթի ամրապնդմանը և աջակցությանը:

.

ԺՀՄԻԳ-ը կազմակերպում է ընտրությունների դիտարկումները, վերանայում օրենսդրությունը և խորհուրդներ տրամադրում ժողովրդավարական հաստատությունների զարգացման ու սատարման հարցերում: Կառավարությունների և իրավապահ մարմինների աշխատակիցների ու հասարակական կազմակերպությունների համար նրանք վերապատրաստման ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների պաշպանության, խթանման և դիտարկման ձևերի մասին: Գրասենյակը դերակատարություն ունի պետությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության երկխոսությանն օժանդակելու հարցում:

.

ԺՀՄԻԳ-ի հիմնական աշխատանքները իրականացվում են հինգ վարչությունների միջոցովª Ընտրությունների, Ժողովրդավարացման, Մարդու իրավունքների, Հանդուրժողականության և խտրականության դրսևորումներով զբաղվող ու գնչուական (ռոմա և սինթի) խմբերի հետ կապերի վարչությունները:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել