Պատժի հետագա կրումից ազատելը արտակարգ հանգամանքների հետևանքով

Կյանքում երբեմն պատահում են իրավիճակներ, երբ որոշակի հանգամանքների հետ պայմանավորված պատժի հետագա կրումը դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների, որով էլ պայմանավորված ՀՀ Քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատել արտակարգ հանգամանքների ուժով:

.

«ՀՀ քրեական օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված է պատիժը կրող դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատման հնարավորությունը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում.

.

1. անձը պետք է դատապարտված լինի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար,

.

2. պետք է առկա լինի արտակարգ հանգամանք, որը պետք է արդյունք լինի հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան, կամ այլ արտակարգ հանգամանքների,

.

3. արտակարգ հանգամանքների առաջացման հետևանքով պետք է առկա լինի պատժի հետագա կրման դեպքում դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար ծանր հետևանքների առաջացման իրական ռիսկը» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել