Ինչպես արդեն նշել ենք, արգելվում է ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշանները փոփոխելը կամ վնասելը: Թվարկենք մի քանի գործողություններ, որոնք նույնպես արգելված են օրենքով:
Այսպես.
Առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհների հետ հատումներ բացելն առաջացնում են տուգանքի նշանակում` հիսուն հազար դրամի չափով:
.
Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաև ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելն առաջացնում են տուգանքի նշանակում` հիսուն հազար դրամի չափով:
Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելն առաջացնում է տուգանքի նշանակում` հիսուն հազար դրամի չափով` սահմանափակող իրերի և առարկաների բռնագրավմամբ:
.
Իրավաբան.net