Սողոմոն իմաստունին հարցրել են.
.
– Ո՞րն է բազմակնության ամենադաժան պատիժը։
.
– Զոքանչները, զոքանչները և դարձյալ զոքանչները,– առանց երկմտելու պատասխանել է իմաստունը։
.
Հայ ժողովուրդը մի շարք ասույթներ, պատմվածքներ է հյուսել զոքանչների վերաբերյալ: Մինչդեռ, ի տարբերություն որոշ ազգերի` ՀՀ ողջ տարածքում զոքանչների վերաբերյալ հարաբերությունները «ուղղակիորեն» չեն ստացել օրենսդրական կարգավորվում:
.
Նույնը չի կարելի ասել Հունաստանի և Մեքսիկայի վերաբերյալ:
.
Այսպես, Մեքսիկայում արգելված է կապել զոքանչին գնացքի գծերին:
.
Օրենսդրության նման կարգավորումը կարող է վկայել այն մասին, որ նման փորձեր և դեպքեր արձանագրվել են Մեքսիկայում:
.
Իսկ Հունաստանում օրենսդրությամբ սահմանված է, որ՝ արգելվում է փեսային նայել զոքանչի աչքերի մեջ:
.
Մի փոքր դժվար է մեկնաբանել այս նորմը, սակայն, երևի թե, ոչ անհնար…
.
Աղբյուր՝ Իրավաբան.net