Օրենքով չի թույլատրվում արջերին արթնացնել՝ նկարվելու համար

Որսորդի իրավունքները և պարտականությունները տարբեր երկրներում տարբեր են:

.

Այսպես, Ալյասկայի օրենսդրությամբ սահմանված է, որ կարելի է սպանել արջերին, սակայն չի թույլատրվում արթնացնել նրանց՝ լուսանկարվելու համար, իսկ Արիզոնայում որսորդը մեծ չափերով կտուգանվի, եթե որսա ուղտ:

.

ՀՀ-ում որսորդը պարտավոր է կատարել բնապահպանական, կենդանական աշխարհի պահպանության նորմերը, օրենքով, որսիկանոններով ամրագրված դրույթները:

.

Որսորդը պարտավոր է նաև մասնակցել կենսատեխնիկական միջոցառումների իրականացմանը:

.

Որսորդի իրավունքներից կարելի է նաև նշել, որ վերջինս իրավունք ունի ՀՀ տարածքում իրականացնելու որս՝ օրենքով սահմանված կարգով, որսորդն իրավունք ունի դառնալու հասարակական որսորդական կազմակերպությունների կամ միավորումների հիմնադիր կամ անդամ:
.

Որսորդի իրավունք ունի նաև տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել