Ե՞րբ է կարելի է փոխել անունը

Օրենսդրությունը, նախատեսելով անունը (անունը, հայրանունը և ազգանունը) փոխելու հնարավորություն, միաժամանակ հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում կարելի է փոխել անունը:

.
Այդ հիմքերը բաժանվում են երկու խմբի՝ տարանջատելով մինչև 16 տարեկան և 16 տարեկանից բարձր անձանց անվան փոխման համար հիմքերը:

.
Մինչև 16 տարեկան երեխաների անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

.
ա) անվան, ազգանվան անբարեհնչունության.

.
բ) անվան, ազգանվան արտասանության դժվարության.

.
գ) ծնողների համաձայնությամբ մյուս ծնողի ազգանուն կրելու.

.
դ) եթե ծնունդ գրանցելիս երեխային ազգանուն կամ անուն է տրվել առանց ծնողների ցանկությունը հաշվի առնելու.

.
ե) եթե երեխան փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն՝ ելնելով երեխայի շահերից.

.
զ) եթե ծննդի գրանցման մեջ նշված է երեխայի թերի անունը (փաղաքշական, կրճատ, փոքրացնող)։

.
16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է հետևյալ հարգելի պատճառների առկայության դեպքում՝

.
ա) անվան, հայրանվան, ազգանվան անբարեհնչունության.

.
բ) անվան, հայրանվան, ազգանվան արտասանության դժվարության.

.
գ) ամուսնու ցանկության՝ մյուս ամուսնու հետ միասին մեկ ընդհանուր ազգանուն կրելու.

.
դ) մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության.

.
ե) երեխաների հետ միասին ընդհանուր ազգանուն կրելու ցանկության, եթե ամուսինը մահացել է, իսկ դիմողը եղել է մինչամուսնական ազգանունով.

.
զ) դիմողի` փաստորեն դաստիարակող անձի անունով հայրանուն և ազգանուն կրելու ցանկության.

.
է) դիմողի ազգությանը համապատասխան ազգանուն և անուն կրելու ցանկության.

.
ը) դիմողի տոհմական ազգանունը կրելու ցանկության.

.
թ) եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն։

.
Մյուս դեպքերում անվան փոխում թույլատրվում է միայն բացառության կարգով` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերը։

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել