Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
.
Սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպեu նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում երկու հարյուր հազար դրամի չափով:
.
Գյուղական համայնքներում տնամերձ հողամաuի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում հարյուր հազար դրամի չափով:
.
Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում չորս հարյուր հազար դրամի չափով:
.
Վերը նշված արարքները կատարել շարունակելը տուգանք նշանակելուց հետո առաջացնում է տուգանքի նշանակում երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամի չափով:
.
Աղբյուրը` Իրավաբան.net