Ինչպես գիտենք, հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1499 հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի քննության ժամանակ դատավորը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
.
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի և վայրի մասին:
.
Դատաքննության վայրի, ժամանակի մասին կողմերին պատշաճ տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, և այդ կարգը չպահպանելը կարող է հանգեցնել դատավարական խախտման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքի 145 հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց որոշումը կայացվելու օրվանից եռօրյա ժամկետում:
.
Աղբյուրը` Իրավաբան.net