Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ

Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց:

.

Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

.

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, որոնք այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Նշված դրույթները չեն տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու կամ այդ համայնքում անշարժ գույք ձեռք բերելու հանգամանքներով պայմանավորված:

.

Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ Ոստիկանությանը կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

.

Ոստիկանությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

.

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ Ոստիկանությանը ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Ոստիկանությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

.

Համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը և հաշվառման վայրի հասցեն: Ոստիկանությունը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` կազմում է ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ:

.

Կալանավորված անձանց պահելու վայրում գտնվող ընտրողների ցուցակները կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել