Անձի սահմանադրական իրավունքներից մեկն էլ ընտրելու իրավունքն է, որը բոլորի համար պետք է ապահովվի հավասարապես:
.
Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, Ոստիկանությանն է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն:
.
Ոստիկանությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:
.
Աղբյուրը` Իրավաբան.net