Հնարավո՞ր է ներկայացուցչություն վարչական վարույթում

Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին: .

.

Վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ:.

.

Այն դեպքերում, երբ վարույթի մասնակիցներն անգործունակ են, վարչական վարույթում վերջիններիս ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված օրինական ներկայացուցիչները:

.
Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Ընդ որում, լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում: Լիազորագրի գործողությունն օրենքով սահմանված դեպքերում դադարելիս վարչական վարույթ իրականացնող մարմինն այդ մասին պետք է գրավոր տեղեկացվի լիազորողի կամ լիազորված անձի միջոցով:

.
Բայց պետք է իմանալ նաև, որ վկան, փորձագետը, թարգմանիչը և այլ մարմինների ներկայացուցիչները վարչական վարույթում կարող են հանդես գալ միայն անմիջականորեն:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել