Մարդու իրավունքների պաշտպանի քննարկմանը ոչ ենթակա բողոքները

Մարդու իրավունքների պաշտպանը անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով:

.

Պաշտպանը չի քննարկում ոչ պետական մարմինների և կազմակերպությունների ու դրանց պաշտոնատար անձանց գործողությունների վերաբերյալ բողոքները:

.
Այսպես, Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաև դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումն սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան: Պաշտպանը կարող է չքննարկել անանուն բողոքները և այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, ինչպես նաև այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնում:

.
Եթե բողոքում բարձրացված հարցն իր բնույթով կարող է լուծել նաև պետական այլ մարմինը կամ պաշտոնատար անձը, և եթե այդ անձը նախապես չի քննարկել տվյալ գործը, Պաշտպանը բողոքը ներկայացնողի համաձայնությամբ կարող է բողոքը քննարկման նպատակով փոխանցել նրան` վերահսկողություն սահմանելով դրա քննարկման նկատմամբ:

.
Այս դեպքում դիմողը տեղեկացվում է, որ բողոքն այլ պաշտոնատար անձի է փոխանցվել:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել