Որպես կանոն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, կոռուպցիոն հանացագործությունների քննության ժամանակ մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների շարքում իր արդյունավետությամբ և անընդատությամբ է առանձնանում դատախազական հսկողությունը: Այս ոլորտում դատախազական հսկողություն կատարվում է որպեսզի`
.
1. Կոռուպցիոն հանցագործություններից պաշտպանվեն անձի, հասարակության և պետոության իրավունքներն ու օրինական շահերը.
.
2. Կոռուպցիոն բնույթի ոչ մի հանցագործություն չմնա բացահայտված և հանցագործություն կատարած ոչ մի անձ չխուսափի քրեական պատասխանատվությունից.
.
3. Կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հողորդումները քրեական գործի հարուցումն ու քննությունը իրականացվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում.
.
4. Կոռուպցիոն հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նրանց բողոքների և հաղորդումների հանգամանորեն ուսումնասիրումը, նրանց խախտված իրավունքների վերականգնում:
.
Կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ դատախազական հսկողությունը սկսվում է քրեական գործի հարուցման փուլից: Ինչպես նաև դատախազական հսկողությունն ուղղված է պրակտիկայում հանդիպող այնպիսի խախտումների վերացմանը, ինչպիսիք են հանցագործության մասին հաղորդումը չնդունելու, հաղորդման գրանցման ձևը չպահպանելը, հանցագործության մաիսն հաղորդումը հաշվառումից դիտավորյալ թաքցնելը և առանց բավարար հիմքերի քրեական գործ հարուցելու:
.
Աղբյուրը`Իրավաբան.net