Եթե օտարվում է շենք, որը այսպես թե այնպես գտնվում է հողամասի վրա, ինչպե˚ս է որոշվում նշված հողամասի ճակատագիրը

Շենքը, շինությունը, հողամասը առանձին-առանձին հանդիսանում են քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտ, սակայն եթե օտարվում է շենք, որը այսպես թե այնպես գտնվում է հողամասի վրա, ինչպե˚ս է որոշվում նշված հողամասի ճակատագիրը:

.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության oգտագործման և սպասարկման համար:

.
Արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով:

.
Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:

.
Նշված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել