Ինչպես գիտենք, կողմերը կնքում են գրավի պայմանագիր` մեկ այլ` հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
.
Գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:
.
Շատերին կարող է հետաքրքրել հետևյալ հարցը. եթե անձը գրավադրել է որևէ գույք, արդյոք նա կորցնում է նշված գույքը տնօրինելու և օգտագործելու իրավազորությունները:
.
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238 հոդվածի` գրավատուն իրավունք ունի oգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
.
Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան oտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց oգտագործման, կամ տնoրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ oրենքով կամ պայմանագրով:
.
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
.
Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են:
.
Մինչև գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
.
Պետք է միաժամանակ իմանալ, որ գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:
.
Գրավառուն իրավունք ունի oգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա oգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:
.
Աղբյուրը` Իրավաբան.net