Իրավապահ գործունեություն իրականացնող մարմինների համակարգում ներքին գործերի մարմինները միշտ էլ առանձնացել են իրենց առջև դրված խնդիրներով, ինչով էլ պայմանավորված է այս մարմինների գործառույթնորի բազմատեսականությունը:
..
Իր գործունեության ընթացքում ոստիկանության ծառայողը կրում է մի շարք պարտականություններ, որոնցից են`
.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.
.
4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.
.
5) կարգապահական կանոնները պահպանելը.
.
6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.
.
7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
.
8) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:
.
Նշենք նաև, որ ոստիկանության ծառայողի համար օրենսդրությամբ կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
.
Աղբյուրը` Իրավաբան.net