Աշխատանքային իրավահարաբերության կարևոր մասնակից է համարվում գործատուն, ով իր արտադրատնտեսական գործունեությունն իրականացնում է քաղաքացիների աշխատուժը վարձելու, նրանց աշխատանքը կազմակերպելու և կիրառելու միջոցով:
.
Գործատուի բնորոշումը սահմանված է օրենքով, համաձայն որի` գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը:
.
Գործատու կարող է լինել ֆիզիկական անձը, աշխատանքային իրավունակություն և գործունակություն ունեցող իրավաբանական անձը` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, գործունեության բնույթից, տեսակից:
.
Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որպես գործատու կարող է հանդես գալ աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ (հիմնարկ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և այլն):
.
Աղբյուր` Իրավաբան.net