Ժառանգությունն ընդունելու համար օրենքը սահմանում է որոշակի ժամկետ, այն է` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:
.
Այս առումով կարևոր է ճիշտ պատկերացնել` երբ է սկսում հոսել ժամկետը:
.
Ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը հաշվում է ժառանգության բացման օրվանից: Եթե վեցամսյա ժամկետում ժառանգը չի ընդունում ժառանգությունը, ապա նա կորցնում է ժառանգությունն ընդունելու իրավունքը:
.
Հարկ եմ համարում նշել, որ ժառանգությունը բացվելու մասին ժառանգներին տեղյակ պահելու պարտականություն օրենքով չի նախատեսվում և դա բացատրվում է նրանով, որ ժառանգներին և ժառանգատուին իրար կապող ազգակցական մտերմության աստիճանի առկայության պայմաններում նրանք չեն կարող չիմանալ նրա մահվան մասին` բացառությամբ որոշ եզակի դեպքերի, որոնց համար օրենսդիրը սահմանել է ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու իրավական միջոց:
.
Աղբյուրը` Իրավաբան.net