Որպես կանոն, ուղղիչ հիմնարկի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն հետբուհական մասանգիտական կրթությունը կազմակերպելու համար:
Դատապարտյալի կրթությունը կազմակերպվում է ուղղիչ հիմնարկների կանոնակարգով:
Ուղղիչ հիմնարկում կարող է կազմակերպվել դատապարտյալի նախնական մասանգիտական` արհեստագործական կրթությունը: Մասանգիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որպեսզի աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները:
Նախնական մասնագիտական կրթությունն անչափահաս դատապարտյալի համար իրականացվում է աշխատանքային օրվա տևողության սահմաններում:
Աղբյուրը`Իրավաբան.net