Կարող են լինել դեպքեր, երբ կտակարարը օբյեկտիվորեն չկարողանա անձամբ ստորագրել կտակը:
Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը:
«Կտակը այն անձի կողմից ստորագրելու դեպքում կտակում պետք է նշվեն այն ստորագրող քաղաքացու անունը և նրա բնակության վայրը, իսկ կտակը ստորագրող անձի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը»- Իրավաբան.net-ին հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net