ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածի համաձայն` որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`
1. այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, միչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.
2. վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումը պարտավորության տրված գույքը.
3. քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտի և այլ դրամական գումարները.
4. ի կատարումը գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույք, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրվել է բարեգործական նպատակներով:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածում սպառիչ կերպով թվարկված են այն դեպքերը, երբ առանց օրինական հիմքի գույք է տրվել ուրիշի, սակայն այդ գույքը չի կարող հետ պահանջվել որպես անհիմն հարստացում: Այդ հոդվածի համաձայն որպես անհիմն հարստացման ենթակա չեն վերադարձման ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրվել է բարեգործական նպատակներով:
Աղբյուրը` Իրավաբան.net