Վերելակը պոկվել և ընկել է վերելակի հորը. Կան երկու զոհ և երկու տուժած

Այսօր, ժամը 17.22-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

.
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաև մեկ մարտական հաշվարկ:

.
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի 17-րդ հարկից բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը:

.
Կան երկու զոհ և երկու տուժած: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է երկու տուժածների ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45տ.), Գևորգ Սաֆարյան (60տ.), իսկ զոհերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հայտնում են ԱԻՆ-ից:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել