Դատախազությունն առաջին անգամ ստեղծվել է Ֆրանսիայում 14-րդ դարում` որպես մեղադրող և պատժիչ մարմին: Ֆրանսիայում դատախազության մարմինները կոչված էին իրականացնելու թագավորի կամքը, իսկ դատախազները համարվում էին «թագավորի մարդիկ»:
ՀՀ-ում դատախազության մարմինների կազմակերպման և նրանց լիազորությունների շրջանակի վերափոխման հիմքերը դրվեցին ՀՀ Սահմանադրությամբ, իսկ առավել մանրամասն կարգավորում ստացավ «Դատախազության մասին» ՀՀ Օրենքով և այլ օրենսդրական ակտերով և միջազգային պայմանագրերով:
Հայտնի է, որ դատախազության համակարգի բարձրագույն օղակը գլխավոր դատախազությունն է:
Դատախազության համակարգի հաջորդ օղակն է հանդիսանում Երևան քաղաքի դատախազությունը:
Երևան քաղաքի դատախազությունը Երևանում ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումն այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված զինվորական դատախազությանը, իսկ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև քրեական գործերով Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված լիազորությունները Երևան քաղաքի դատախազությունը իրականացնում է այն դեպքերում, երբ մինչդատական վարույթն իրականացնում են մինչդատական վարույթ իրականացնող քաղաքային մարմինները:
Անհրաժեշտ է նշել, որ այս նորմը չի սահմանափակում Երևան քաղաքի դատախազի` որպես վերադաս դատախազի իրավասությունները:
Երևան քաղաքի դատախազությունը կազմված է Երևան քաղաքի դատախազից, նրա տեղակալներից, Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
Երևան քաղաքի դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
Աղբյուր` Իրավաբան.net