Ի՞ նչ կարգով է հատուցվում չափահաս տարիքի չհասած անձին պատճառված վնասը

Ինչպես գիտենք, չափահաս աշխատունակ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքում, պատասխանատու անձը, բացի այլ վնասներից, պարտավոր է հատուցել աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը:
.

Իսկ եթե վնասը պատճառվել է փոքրահասակ չաշխատող անձին:

.
Տասնչորս տարեկան չդարձած անչափահասին (փոքրահասակին), որը չունի աշխատավարձ (եկամուտ), հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է հատուցել միայն առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերը:

.
Փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև տասնչորս տարեկանից մինչև տասնութ տարեկան հասակի անչափահասի, որը չունի աշխատանք (եկամուտ), առողջությանը վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերից, հատուցել նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը` ելնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից:

.
Եթե առողջությանը վնաս հասցվելու ժամանակ անչափահասն ունեցել է աշխատավարձ, ապա վնասը հատուցվում է, ելնելով այդ աշխատավարձի չափից, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

.
Անչափահասը, որի առողջությանը նախկինում վնաս է պատճառվել, աշխատանքային գործունեությունն սկսելուց հետո իրավունք ունի, ելնելով իր ստացած աշխատավարձից, պահանջել վնասի հատուցման չափի մեծացում, սակայն իր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված վարձատրությունից կամ իր աշխատատեղի նույն որակավորման աշխատողի աշխատավարձից ոչ ավելի չափով:

.
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել