Արդար դատաքննության իրավունքը խախտվում է, երբ դատարանը չի ապահովում որոշ վկաների ներկայությունը

Որպես կանոն, յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը, եթե որոշ վկաներ չեն հարցաքննվում դատական նիստի ժամանակ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը և հավելում, որ մեղադրյալը իրավունք ունի հարցաքննել իր դեմ ցուցմունք տվող վկաներին:
Լինում են դեպքեր, երբ դատարանը չի կարողանում ապահովել այն վկաների ներկայությունը, որոնք մեղադական ցուցմունքներ են տվել անձի դեմ և հրապարակելով նախաքննական ցուցմունքերն ու մեղադրանքի հիմքում դնելով այդ անձանց ցումունքերը` մեղադրյալին ենթարկում է քրեական պատասխանատվության:
Նման դեպքերում ստացվում է, որ մեղադրյալը հնարավորություն չի ունենում դատարանում հարցեր տալու այն վկաներին, որոնք իրեն մեղադրում են հանցանք կատարելու մեջ, որով էլ, փաստորեն, խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել