Քաղաքացիական դատավարության ՀՀ Օրենսգքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
Անհրաժեշտ է նշել, որ արբիտրաժային վարույթի իրականացման ժամանակ կողմերն իրենց հայեցողությամբ կարող են պայմանավորվել արբիտրաժային վարույթի ընթացքում կիրառվող լեզվի շուրջ: Նման համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալն ինքն է որոշում արբիտրաժի ժամանակ կիրառելի լեզուն կամ լեզուները:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն: Քրեականդատավարության ընթացքում յուրաքանչյուր ոք, բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է:
Աղբյուրը` Իրավաբան.net