ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզային և տարածքային ստորաբաժանումների, սպասարկման գրասենյակների վարչական տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքը ձեռք կբերվի «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով, ինչի շնորհիվ կբարելավվեն աշխատանքի պայմանները, կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը և սպասարկման որակը։ Հայտնում է Կառավարությունը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net