Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզման հետևանքով տուժել է 11 հոգի: Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը` միջին ծանրության, մյուս 3-ը թեթև վնասվածքներ են ստացել: Այս պահին փրկարարներն իրենց աշխատանքը դադարացրել են, քանի որ աշխատանքի վայրում գտնված 11 անձանց էլ դուրս են բերել փլատակների տակից: Նրանք տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորին բժշկական կենտրոն»
Աղբյուրը` Իրավաբան.net