Հոկտեմբերի 24-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի շարային ու տեխնիկական ստուգատես: Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:.
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ստորաբաժանումների ղեկավարներ:
.
Միջոցառման ընթացքում ստուգվեց ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սարքինությունը և այլն:
.
Ստուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:
.
Լուսանկարները՝ police.am -ի
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net