Սեփականության իրավունքի դադարման հիմքերը
Իրազեկ քաղաքացի նախագծի 87-րդ տեսանյութի խորագիրն է՝ Սեփականության իրավունքի դադարման հիմքերը, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը: Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը պատկանող գույքի պետականացումը (ազգայնացումը) կատարվում է օրենքի հիման վրա, այդ գույքի արժեքի ու մյուս վնասների հատուցմամբ` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 286 հոդվածով սահմանված կարգով: