Փողոցներում հաճախ ենք հանդիպում տաքսի ավտոմոբիլների, ուստի անհրաժեշտ է իմանալ, որ մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Այսպես, մարդատար տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և վարորդի անունը, ազգանունը):
Աղբյուրը` Իրավաբան.net