Այլ անձանց և նրանց գույքին վնաս պատճառելու հետևանքով կարող է առաջ գալ քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
Քաղաքացիաիրավական պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայություն՝
ü վնասի (անբարենպաստ հետևանքի) առկայություն,
ü գործողությունների հակաիրավականություն,
ü գործողության և վնասի միջև պատճառական կապը
ü վնաս պատճառողի մեղքը:
Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը այն պատճառած անձի կողմից ենթակա է հատուցման լրիվ ծավալով: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ: Վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ:
Պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը:
Աղբյուրը` Իրավաբան.net