Ինչպես գիտենք, յուրաքանչյուր ոք ունի կամքի ազատության իրավունք, հետևապես կարող է ազատորեն կազմել կտակ, նույնիսկ` պայմանով:
Կտակարարը կարող է ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով:
Ժառանգ նշանակելու կամ ժառանգության իրավունքից զրկելու վերաբերյալ կարգադրությունում ներառված ապօրինի պայմաններն անվավեր են:
Կտակում ներառված պայմանը, որը ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով, կարող է անվավեր ճանաչվել ժառանգի հայցով:
Աղբյուրը` Իրավաբան.net