Առաջին անգամ սահմանների անխախտելիության սկզբունքն ամրագրվել է 1970թ. ԽՍՀՄ և Գերմանիայի ֆեդերատիվ Հանրապետության միջև կնքված պայմանագրում, որի համաձայն` երկու կողմերը հայտարարեցին, որ «չունեն որևէ տարածքային հավակնություն որևէ մեկի նկատմամբ և չեն ներկայացնելու այդպիսի հավակնություններ ապագայում… և ճանաչում են Եվրոպայում գտնվող բոլոր պետությունների սահմանների անխախտելիությունը այժմ և ապագայում»:
Պետական սահմանների անխախտելիության միջազգային իրավական սկզբունքը ձևակերպվել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության խորհրդակցության 1975 թվականի Եզրափակիչ ակտում, մասնավորապես` «Մասնակից պետությունները անխախտ են դիտում միմյանց բոլոր սահմանները և նրանք այժմ և հետգայում ձեռնպահ կմնան այդ սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգությունից»:
Փաստորեն, ակտը ստորագրող պետություններն ընդունեցին մի շարք կարևոր փաստեր, այսպես`
1. ճանաչեցին միմյանց սահմանների անխախտելիության սկզբունքը,
2. ճանաչեցին միմյանց` տվյալ պահին գոյություն ունեցող սահմանները,
3. պարտավորվեցին ձեռնպահ մնալ սահմանների նկատմամբ որևէ ոտնձգությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net