«Հուսո առագաստ» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Ն.Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի հովանավորությամբ ս/թ հոկտեմբերի 22-ին կազմակերպել էր բարեգործական համերգ տասնամյա Մերի Բագրատյանի բուժմանն աջակցելու նպատակով:
Համերգին իր անշահախնդիր մասնակցությունն ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, երգչուհի Անահիտ Հակոբյանը (բեմական անունը` Աննա Արծրունի):
Նա կատարեց երեք երգ: Աննա Արծրունին Առնո Բաբաջանյանի «Վոկալիզ» ստեղծագործությամբ պատիվ ունեցավ եզրափակել համերգը: Երգի կատարման ողջ ընթացքում ամբողջ դահլիճը կանգնած աղոթում էր փոքրիկ Մերիի առողջության վերականգնման համար:
Աղբյուրը՝ Իրավաբան.net