1924 թվականին Ադոլֆ և Ռուդոյլֆ եղբայրները հիմնադրեցին ընկերություն, որը կարճ ժամանակահատվածում դարձավ սպորտային կոշիկներ ամենահայտնի և առաջատար արտադրողներից մեկը: Երկրոդ համաշխարհային պատերազմից հետո Դասսլեր եղբայրների վեճի հետևանքով ընկերությունը բաժանվեց երկու մասին. Մեկը կոչվեց`ԱդիԴաս (Adidas), իսկ մյուսը` ՌուԴա (RuDa), որն էլ իր հերթին ավելի ուշ վերանվանվեց ՊուՄա-ի (Puma):
Համաձայն ՀՀ օրենսդրության` գրանցված ապրանքային նշանի իրավատերն իրավունք չունի արգելելու երրորդ անձանց կողմից տվյալ ապրանքային նշանի օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այդ նշումով տնտեսական շրջանառության մեջ են դրվել որևէ երկրում:
Վերը նշված դրույթները չեն կիրառվում, եթե ապրանքային նշանի օգտագործման արգելքը պայմանավորված է ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից կառավարության հաստատած ներդրումային ծրագրի իրականացմամբ, ինչպես նաև եթե իրավատերը ներկայացնում է հիմնավոր առարկություններ ապրանքների հետագա վաճառքի վերաբերյալ, մասնավորապես, եթե այդ ապրանքների բնութագրերը շուկայավարման ընթացքում բնականոն կերպով կամ միջամտությամբ փոփոխության են ենթարկվել:
.
Աղբյուրը` Իրավաբան.net