Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը տարբերվում են հայցային վարույթով քննվող գործերից: Հատուկ վարույթի գործերը հիմնականում ավելի արագ են լուծվում դատարանի կողմից և ամիսներ և(կամ) տարիներ չեն տևում:
Ո ՞րն է պատճառը:
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը, քանի որ հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է նրանում, որ յուրաքանչյուր դեպքում դիմողը ներկայացրած փաստերով պետք է դատարանի առջև հաստատի իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության փաստը:
Դատարան ներկայացված պահանջի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին հայցն առանց քննության թողնելու հիմք չէ: Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով սահմանված և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:
Աղբյուրը` Իրավաբան.net