Հետախուզվում են սպանության համար. Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև. (լուսանկարներ)

Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից սպանության համար միջազգային հետախուզման մեջ են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ՝ 29-ամյա Արթուր Կարագյոզյանը, Գրիգորի Երեմյանն ու Էդուարդ Փաշյանը և 31-ամյա Վլադիմիր Օհանյանը:.

Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
.

Համաձայն ՌԴ իրավապահ մարմիններից պարբերաբար ստացվող տեղեկությունների` նրանք, օգտագործելով կեղծ տվյալներ, թաքնվում են ՀՀ տարածքում:

.

Արթուր Կարագյոզյանի, Գրիգորի Երեմյանի, Էդուարդ Փաշյանի և Վլադիմիր Օհանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն կամ զանգահարել 010-53-31-61, 010-56-48-21 հեռախոսահամարներով:

..

Արժեքավոր տեղեկություն հայտնող անձը կստանա դրամական պարգև:

.

Գաղտնիությունը երաշխավորվում է:
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել