Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
.
Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից գործարկվելու է «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սևանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:
..
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:
.
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
.
.
Աղբյուրը՝ Իրավաբան.net